Հայտնի է դարձել Քրիս Քելմիի թողած կտակի մասին

16:11 • 03.01.19

Հունվարի 1-ին Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում 63 տարեկանում կյանքից հեռացած հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Քրիս Քելմին կտակ է թողել իր ընտանիքին, երաժիշտն այն կազմել էր մահից կարճ ժամանակ առաջ, գրում է lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ Քելմին իր ամբողջ ունեցվածքը կտակել է նախկին կնոջն ու որդուն: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ժառանգության մեջ մտնում են երեք բնակարան և քոթեջ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 100 մլն ռուբլի է:

«Այնտեղ ամեն բան կարգին է, բոլորին կհերիքի», - ասել էր երգիչը մահից դեռ մեկ ամիս առաջ:

Հայտնի է, որ երաժիշտը երկար ժամանակ պայքարում էր ալկոհոլային կախվածության դեմ և անգամ բուժում է անցել Թաիլանդում: Չի բացառվում, որ մահվան կարող էր հանգեցնել ալկոհոլի չարաշահումը:


Հայտնի է դարձել Քրիս Քելմիի թողած կտակի մասին