Disney-ը 90 մլն դոլար կտնտեսի նոր «Կարիբյան ծովի ծովահեններ»-ում Ջոնի Դեփին չնկարահանելու շնորհիվ

19:31 • 05.01.19

Հոլիվուդյան Disney կինոստուդիան 90 մլն դոլար կտնտեսի կուլտային դարձած «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասում գերաստղ Ջոնի Դեփին չնկարահանելու արդյունքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այն, որ Դեփը չի նկարահանվելու կինոպատումի 6-րդ մասում, հայտնի էր դարձել դեռևս դեկտեմբերին:

Ըստ Forbes-ի տվյալների՝ «Կարիբյան ծովի ծովահենների» վերջին մասում նկարահանվելու համար դերասանը ստացել էր 90 մլն դոլար,  քանի որ ներգրավված է եղել նաև սցենարի գրման աշխատանքներում:

 

 

 

Disney-ը 90 մլն դոլար կտնտեսի նոր «Կարիբյան ծովի ծովահեններ»-ում Ջոնի Դեփին չնկարահանելու շնորհիվ