Մահացել է բրիտանացի դերասան Ուիլյամ Շեփարդը
Բրիտանացի դերասան Ուիլյամ Մորգան Շեփարդը մահացել է 86 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը՝ մեջբերելով դերասանի որդու հայտարարությունը:
«Այսօր մեկնեցինք ժամանակ անցկացնելու հայրիկի հետ: Թեև նա չէր կարողանում խոսել, մենք ձեռք-ձեռքի էինք բռնել, նա ծիծաղում էր և ուրախ էր մեզ տեսնելով: Լավ օր էր: Երեկոյան 6:30-ին նրան հիվանդանոց տեղափոխեցին, նա մահացավ: Ուրախ եմ, որ նա այլևս չի տառապի: Շնորհակալություն աղոթքների և մտահոգության համար», - Instagram-ի իր էջում գրել է Շեփարդի որդին:
Շեփարդը նկարահանվել է այնպիսի կինոնկարներում և սերիալներում, ինչպիսիք են «Դոկտոր ով», «Աստղային ճանապարհ», «Բաբելոն 5», «Դեքսթեր» ֆիլմերը:










