Մայքլ Դուգլասը «Ոսկե գլոբուս»-ում տարած հաղթանակը նվիրել է 102-ամյա հորը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը նախօրեին կայացած «Ոսկե գլոբուս-2019» մրցանակաբաշխությունից ձեռնունայն չի հեռացել: Նա պարգևատրվել է որպես հումորային հեռուստասերիալի («Կոմինսկիի մեթոդը») լավագույն դերասան, գրում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ 74-ամյա աստղն իր հաղթանակը նվիրել է հորը՝ Հոլիվուդի կենդանի լեգենդ Քըրք Դուգլասին:
«Ոսկե գլոբուս» մրցանակը ստանալուց հետո դերասանը շնորհակալական խոսք է ասել՝ եզրափակելով. «Այս հաղթանակս նվիրում եմ 102-ամյա հորս՝ Քըրքին»:
Նշվում է, որ սա Դուգլասի արդեն 4-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակն է:

Հիշեցնենք, որ «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն:
Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:
Գլեն Քլոուզը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ): Տվյալ անվանակարգում նրա մրցակիցներն էին Նիկոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը:
«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Քրիստիան Բեյլը («Փոխնախագահ»):
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ռոմա»-ն:















