Հրապարակվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի առաջին կադրերը (տեսանյութ)
Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղը» (Game of Thrones) հեռուստասերիալի նոր՝ եզրափակիչ եթերաշրջանի առաջին կադրերը:
Հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի կադրերը հայտնվել են 2019թ.-ին հեռարձակվելիք գլխավոր ծրագրերի թրեյլերում, որում ներկայացված են նաև կադրեր «Իսկական դետեկտիվ» (True Detective), «Մեծ փոքր ստեր» (Big Little Lies) և «Հսկիչներ» (Watchmen) հեռուստասերիալներից:
Ջորջ Մարտինի գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանը եթեր կհեռարձակվի 2019թ.-ի ապրիլից:
«Գահերի խաղը» հայտնի է դարձել սյուժետային անսպասելի զարգացումների շնորհիվ՝ ներառյալ գլխավոր հերոսների մահը: Այն նկարահանվում է 2011թ.-ից ի վեր և այդ ընթացքում արժանացել է 38 «Էմմի» մրցանակի:










