Ջոն Տրավոլտան սափրել է գլուխն ու նոր ոճով ներկայացել
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ոճային նոր կերպարանափոխությունը, մասնավորապես՝ ամբողջովին սափրած գլուխը:
«Հուսով եմ` բոլորի համար լավ տարի էր»,-լուսանկարին կից գրել է դերասանը՝ մարտինիով լի բաժակը վեր պահած:
Նշվում է, որ Տրավոլտայի հետ լուսանկարվել է նրա 18-ամյա դուստրը՝ Էլլա Բլյուն:
Չի բացառվում, որ դերասանը գլուխը սափրել է նոր դերի համար: Ինստագրամյան հետևորդները շտապել են մեկնաբանել ոճային փոփոխությունը՝ նկատելով, որ առանց մազերի շատ ավելի լավ է:










