Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ 2019-ի» լոգոն

20:08 • 08.01.19

Երեքշաբթի հայտնի է դարձել, թե ինչպիսի տեսք է ունենալու 2019-ի «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի պաշտոնական լոգոն, որը տեղի է ունենալու մայիսի 14-18-ը Թել Ավիվում:

«Ոգեշնչված «Եվրատեսիլ-2019-ի» Dare to Dream («Համարձակվի՛ր երազել») կարգախոսով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը և իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունն ուրախ են ներկայացնելու միջոցառման լոգոյի այս տարվա դիզայնը՝ 3 եռանկյունի, որոնք փայլում են միասին ինչպես Ոսկե աստղ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է երգի մրցույթի պաշտոնական կայքում:

Ինչպես մեկնաբանել է լոգոյի ստեղծողը, եռանկյունին աշխարհի հնագույն ձևերից մեկն է, որը համատարած հանդիպում է նաև արվեստի ոլորտում, երաժշտության ասպարեզում և տիեզերաբանության մեջ՝ ներկայացնելով ստեղծագործական աշխարհի և բնության կապը: Նրա խոսքով՝ երբ եռանկյունիները միավորվում են, դառնում են ամբողջական և արտացոլում են աստղային անծայրածիր երկինքը, ինչպես ապագայի աստղերը, որոնք կմիավորվեն Թել Ավիվում անցկացվող մրցույթի ժամանակ:

Հաղորդվում է, որ Եվրատեսիլի տոմսերի վաճառքը կմեկնարկի հունվարի վերջին:

Տեսանյութը՝ այստեղ:


 

Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ 2019-ի» լոգոն