Քևին Սփեյսին սեռական ոտնձգության գործով դատարան է ներկայացել (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին ներկայացել է ամերիկյան Նանտակետ քաղաքի դատարան, որտեղ իր դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով հայց է ներկայացվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դատելով լուսանկարներից՝ դերասանի տրամադրությունը բարձր է եղել, նա ժպտալով հանգիստ զրուցել է փաստաբանի հետ:
Հատկանշական է, որ դատավորը հայցվորին «զոհ» է անվանել՝ Սփեյսիին արգելելով որևէ շփում ունենալ երիտասարդի ու նրա ընտանիքի հետ:
Հայցվորի պնդմամբ՝ Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել Նանտակետի բարերից մեկում՝ դիպչելով սեռական օրգաններին:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 4-ին: Սփեյսիին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
















