Sony Pictures-ը կնկարահանի «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

12:44 • 08.01.19

Sony Pictures Entertainment ընկերությունը կնկարահանի Marvel կոմիքսների հիման վրա ստեղծված «Վենոմ» (Venom) ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը, գրում է Hollywood Reporter-ը:

Ֆիլմի շարունակության սցենարիստը Քելի Մարսելն է, որը նաև ֆիլմի առաջին մասի սցենարիստներից էր: Նա արդեն սկսել է աշխատանքը: Նշվում է, որ գլխավոր դերակատարներ Թոմ Հարդին ու Միշել Ուիլյամսը նույնպես կնկարահանվեն ֆիլմի երկրորդ մասում:

«Վենոմ» ֆիլմը վարձույթում է հայտնվել 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին: Այն պատմում է լրագրող Էդի Բրոուքի մասին, որի մարմնի մեջ այլմոլորակային արարած է մտնում՝ նրան գերմարդկային ուժով օժտելով:

Sony Pictures-ը կնկարահանի «Վենոմ» ֆիլմի շարունակությունը