Հայտնի է 2018 թվականի լավագույն կոմպոզիտորը՝ ըստ Bachtrack-ի

05:21 • 09.01.19

Դասական երաժշտությանը նվիրված Bachtrack կայքը ներկայացրել է 2018 թվականի ամենաճանաչված ու հայտնի կոմպոզիտորին: Շուրջ 33 578 համերգից ու երաժշտական միջոցառումներից ստացված տվյալների վերլուծության արդյունքում տարվա ամենահայտնի կոմպոզիտոր է ճանաչվել էստոնացի Արվո Պյարտը:

Պյարտն այս ցանկում է հայտնվել, որպես մեր ժամանակների լավագույն կոմպոզիտոր: Ընդ որում՝ բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորների ցանկում նա զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:

Պյարտի երաժշտությունը հաճախ է հնչում ոչ միայն համերգասրահներում, այլև ֆիլմերում և անգամ Սիմփսոնները հանրահայտ մուլտսերիալում: