Հայտնի է 2018 թվականի լավագույն կոմպոզիտորը՝ ըստ Bachtrack-ի
Դասական երաժշտությանը նվիրված Bachtrack կայքը ներկայացրել է 2018 թվականի ամենաճանաչված ու հայտնի կոմպոզիտորին: Շուրջ 33 578 համերգից ու երաժշտական միջոցառումներից ստացված տվյալների վերլուծության արդյունքում տարվա ամենահայտնի կոմպոզիտոր է ճանաչվել էստոնացի Արվո Պյարտը:
Պյարտն այս ցանկում է հայտնվել, որպես մեր ժամանակների լավագույն կոմպոզիտոր: Ընդ որում՝ բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորների ցանկում նա զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:
Պյարտի երաժշտությունը հաճախ է հնչում ոչ միայն համերգասրահներում, այլև ֆիլմերում և անգամ Սիմփսոնները հանրահայտ մուլտսերիալում:










