Ֆրանսիացի գրողը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ հայտարարելով, որ «50-ն անց կանայք սիրվելու համար չափազանց ծեր են»
Ֆրանսիայում հայտնի գրող, հեռուստահաղորդավար Յան Մուաքսն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, ինչից հետո հայտնվել է սկանդալի կիզակետում:
Ինչպես նշում է The Guardian-ը, տղամարդը խոստովանել է, որ ընդունակ չէ 50 տարեկանից բարձր կնոջ սիրել:
«Դե լավ, եկեք չչափազանցնենք, դա անհնար է, 50 տարեկանից բարձր կինը շատ-շատ ծեր է սիրվելու համար»,-ասել է նա Marie-Claire ամսագրին տված հարցազրույցում:
Մուաքսը, որի նովելներն արժանացել են բազմաթիվ մրցանակների, հավելել է, որ ինքը պարզապես չի նկատում 50-ն անց կանանց:
«Ես նախընտրում եմ երիտասարդ կանանց: Քսանհինգամյա կնոջ մարմինն արտասովոր է, իսկ 50 տարեկանինը որևէ արտասովոր բան չունի»,- ասել է ֆրանսիացին, որի մտքերը դժգոհության մեծ ալիք են բարձրացրել սոցցանցերում:
Կին օգտատերերից ոմանք նրան «հիմար սեքսիստ» են անվանել:
Ի դեպ, Մուաքսին քննադատողների շարքում է եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինը:










