«Ես այն 2 անգամ դիտել եմ ու ապշած եմ». HBO-ի ղեկավարը բացահայտել է՝ ինչպիսին է լինելու «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանը
Ամերիկյան HBO հեռուստաալիքի ղեկավար Ռիչարդ Պլեփլերը բացահայտել է` ինչպիսին է լինելու «Գահերի խաղը» հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը՝ նկատելով, որ դա ավելի շատ նման կլինի ոչ թե սերիալի, այլ ֆիլմի:
Variety-ի հետ զրույցում տղամարդը նշել է, որ ամեն ինչ շատ դիտարժան է լինելու:
«Ամեն ինչ շատ դիտարժան է: Անձնակազմը, կարելի է ասել, վեց ֆիլմ է նկարահանել: Դրանք դիտելու ընթացքում տպավորությունս այնպիսին էր, որ ֆիլմ եմ դիտում»,-ասել է Պլեփլերը՝ խուսափելով այլ մանրամասներից:
Նշվում է, որ ութերորդ եթերաշրջանը բաղկացած է վեց մասից, առաջինը կհեռարձակվի 2019թ. ապրիլին:
««Գահերի խաղ»-ի նշաձողը միշտ էլ բարձր է եղել, բայց այս անգամ անձնակազմը գերազանցել է նույնիսկ այդ նշաձողը: Ես այն երկու անգամ եմ դիտել ու ապշած եմ»,-ասել է Պլեփլերը:










