Կիանու Ռիվզը բացահայտել է, որ Վայնոնա Ռայդերն իրեն «ամուսին» է անվանում
Հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ դերասանուհի Վայնոնա Ռայդերն իր հետ «Դրակուլա» ֆիլմում նկարահանվելուց հետո իրեն «ամուսին» է անվանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նա մանրամասնել է, որ 1992թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ֆիլմում նկարահանվելու ժամանակ ռեժիսորն իրական ռումինացի քահանա է բերել, որն էլ իրական պսակադրության արարողություն է անցկացրել Ռիվզի ու Ռայդերի համար:
«Երբեմն Վայնոնայից հաղորդագրություն եմ ստանում՝ «Ողջույն ամուսինս, այսօր մեր ամուսնության տարեդարձն է» տեքստով»,-պատմել է 54-ամյա դերասանը:
Ավելի վաղ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան պատմել էր, որ «Դրակուլա» ֆիլմում հատուկ է իրական քահանայի նկարահանել, որպեսզի պսակադրության արարողությունն առավել տպավորիչ լինի:










