Արետա Ֆրանկլինին մահից առաջ թալանել են. TMZ

13:27 • 11.01.19

Միչիգանի ոստիկանությունը հետաքննում է 2018 թվականի օգոստոսին կյանքից հեռացած հանրահայտ երգչուհի Արետա Ֆրանկլինի ունեցվածքի գողության գործը, հայտնում է TMZ պորտալը:


Նշվում է, որ ինչ-որ մեկն ապօրինի օգտագործել է նրա ֆինանսական ակտիվները: Նախնական տեղեկությունների համաձայն՝ դա տեղի է ունեցել հանրահայտ երգչուհու մահից առաջ:


Գողացված գումարի մասին տեղեկություն չի հաղորդվում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհուն պատկանած առանձնատունը, որը գտնվում է Դետրոյթում, վաճառվել է 300 000 դոլարով:

 

Արետա Ֆրանկլինին մահից առաջ թալանել են. TMZ