Շոտլանդիայում սիրողական հնագետը հայտնաբերել է Չարլզ Երկրորդ թագավորի՝ 350 տարի առաջ քառատված պալատականի ոսկե մատանին (լուսանկարներ)
Շոտլանդիայում սիրողական հնագետը մետաղորսչի օգնությամբ հայտնաբերվել է 17-րդ դարին պատկանող ոսկե մատանի, գրում է Daily Mail-ը: Մատանին հիանալի կերպով պահպանվել է, դրա արժեքը մոտ 10 հազար ֆունտ է գնահատվում:
Հայտնի է, որ մատանին պատկանել է Չարլզ Երկրորդ թագավորի պալատականներից մեկին՝ Էդուարդ Քոլմանին, որին դավադրության ու դավաճանության մեղադրանքով 1678թ.-ին ձիերով քարշ են տվել, կախաղան հանել, ապա քառատել:
Մատանին գտել է 53-ամյա Միշել Վալը՝ ցեխի միջից: Սա նրա առաջին պատմամշակությային գտածոն չէ. 2017թ.-ին Վալը Ռիչարդ Երրորդ թագավորի զինվորներից մեկին պատկանած, 40 հազար ֆունտ արժեցող մետաղադրամ էր հայտնաբերել:













