Երկար տարիներ անօթևան կյանք վարած երիտասարդը BBC-ի վարկածով 2019թ.-ի ամենահեռանկարային կատարող է ճանաչվել
Octavian բեմական անունով հանդես եկող ռեփեր Օլիվեր Գոդջին, որը երկար տարիներ անօթևան կյանք է վարել, արժանացել է 2019թ. BBC Music’s Sound ամենամյա մրցանակին, գրում է BBC-ն: Ամեն տարվա սկզբին մրցանակը շնորհվում է տվյալ տարվա աշխարհի ամենախոստումնալից կատարողին:
Հաղթողն ընտրվում է երաժշտական քննադատների և երաժշտության արդյունաբերության ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում:
Ռեփերը ճանաչում էր ձեռք բերել 2017թ.-ին՝ Party Here երգով: Octavian-ը պայմանագիր է կնքել Black Butter Records ձայնագրման ստուդիայի հետ:
Պարբերականին տված հարցազրույցում երիտասարդը պատմել է, որ 14 տարեկանում մայրն իրեն վռնդել է տնից: «Վերջին բանը, որ ասաց հեռանալուցս առաջ, հետևյալն էր՝ «Դու կա՛մ բանտում կհայտնվես, կա՛մ հայտնի մարդ կդառնաս»,- խոստովանել է 22-ամյա Octavian-ը:










