«Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմը շարունակություն կունենա

13:17 • 14.01.19

Paramount Pictures կինոստուդիան սկսել է աշխատել 1988թ.-ին նկարահանված «Ուղևորություն դեպի Ամերիկա» (Coming to America) ֆիլմի շարունակության վրա, գրում է Hollywood Reporter-ը:  

Գլխավոր դերում նորից հանդես կգա Էդի Մերֆին: Ֆիլմի ռեժիսորն է Քրեյգ Բրյուերը, որը հայտնի է այդ թվում «Կայսրություն» (Empire) հեռուստասերիալով:

Ինչպես տեղեկացնում է հարթակը, աֆրիկյան մտացածին Զամունդա պետության միակ արքայազնը՝ Ջոֆեր Աքիմը, մեկնում է ԱՄՆ, ինչպես ֆիլմի առաջին մասում, սակայն այս անգամ ուղևորության նպատակը կորած որդու՝ հնարավոր թագաժառանգի որոնումներն են:

Արսենիո Հոլը, ինչպես ֆիլմի առաջին մասում, շարունակության մեջ նույնպես կնկարահանվի Աքիմի օգնականի՝ Սեմիի դերում:

 

 

«Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմը շարունակություն կունենա