Լեդի Գագան չի կարողացել զսպել հուզմունքը 2 Critics' Choice Awards մրցանակ ստանալու կապակցությամբ (լուսանկարներ)
Կալիֆոռնիայում կայացել է ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակաբաշխություններից մեկը՝ Critics' Choice Awards-ը («Քննադատների ընտրության կինոմրցանակ»), որն անցկացվում է 1996 թվականից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան երեկոյի ընթացքում երկու մրցանակի է արժանացել:
«Աստղ է ծնվել» ֆիլմի գլխավոր դերակատարը լավագույն դերասանուհու կոչումը կիսել է «Կինը» ֆիլմի աստղ Գլեն Քլոուզի հետ:
Հատկանշական է, որ Լեդի Գագան, բեմից լսելով իր անունը, չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է: Այնուհետև նա ելույթ է ունեցել՝ իր հաղթանակը նվիրելով բոլոր նրանց, ովքեր կախվածություն են ունեցել ալկոհոլից, թմրանյութերից ու տառապել են դրա պատճառով:
Մինչդեռ Գլեն Քլոուզն իր ելույթում նշել է, որ հպարտ է Լեդի Գագայի հետ նույն մրցանակը կիսել:
Հայտնի է, որ Լեդի Գագան հաղթել է նաև «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում («Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow երգի համար):
Critics' Choice Awards-ի շրջանակում լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ռոմա»-ն, լավագույն դերասան՝ Կրիստիան Բեյլը, լավագույն ռեժիսոր՝ Ալֆոնսո Կուարոնը («Ռոմա»):
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հունվարին, և այդ պատճառով համարվում է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «պատրաստություն»:




















