Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրել նրա բուժման համար
ՌԴ ժողովրդական արտիստուհի Մարգարիտա Տերեխովան շուրջօրյա խնամքի ու թանկարժեք դեղորայքի կարիք ունի. նրա ընտանիքը ֆինանսական աջակցություն է խնդրում թատրոնի և կինոյի դերասանուհու բուժումը կազմակերպելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հաղորդվում է Կինոգործիչների միության կայքում:
«Ալիքներով վազողը», «Բելառուսական կայարան», «Հայելի» և շատ այլ ֆիլմերի գլխավոր դերակատարը տևական ժամանակ է` տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ:
«Ընտանիքն ուժերի ներածին չափով ապահովում է արժանապատիվ խնամք, սակայն գումարը ոչ մի կերպ չի բավականացնում: Եթե հնարավորություն ունեք, երախտապարտ կլինենք ցանկացած գումարի փոխանցման համար»,-ասվում է հայտարարությունում:










