Հրապարակվել է «Ի՞նչ են ուզում տղամարդիկ» նոր կատակերգության թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է «Ի՞նչ են ուզում տղամարդիկ» կատակերգության թրեյլերը: Ինչպես գրում է Корреспондент-ը, այն հանդիսանում է Մել Գիբսոնի մասնակցությամբ 2000 թվականին թողարկված «Ի՞նչ են ուզում կայանք» հայտնի ֆիլմի ռիմեյքը:
Հոլովակը հրապարակվել է Movieclips Trailers-ի յութուբյան ալիքում: Ֆիլմի գլխավոր հերոսուհին անհաջողակ սպորտային գործակալ Էլի Դևիսն է, որը սկսում է լսել տղամարդկանց մտքերը, երբ գլուխը հարվածում է երեկույթի ժամանակ: Իր գերբնական ունակության շնորհիվ գործակալին հաջողվում է հաջող կարիերա ստեղծել:
Ֆիլմում նկարահանվել են Ջոշ Բրեները, Վենդի ՄաքԼենդոնը, Թրեյսի Մորգանը և Մաքս Գրինֆիլդը: Ֆիլմի ռեժիսորն է Ադամ Շենքմանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 8-ին:










