Թոմ Քրուզը հաստատել է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը 2 նոր մաս կունենա

15:07 • 15.01.19

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը, որը համաշխարհային կինովարձույթում ընդհանուր 3,5 մլրդ դոլար հավաքած «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, պատմել է դրա 7-րդ և 8-րդ մասերի սպասվող նկարահանումների մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը մանրամասնել է, որ ֆիլմերը նկարահանվելու են իրար հետևից՝ 2021թ. և 2022թ. ամռանը: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ նա կլինի մոտ 60 տարեկան:

Տեղեկությունը հաստատել է նաև ռեժիսոր Քրիստոֆեր ՄքՔուորին:

Քրուզը ֆիլմաշարում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ գործակալ Իթան Հանթին, և առավել հետաքրքրական է, որ նա բոլոր բարդ հնարքներն ինքնուրույն է անում՝ հրաժարվելով կասկադյորի ծառայություններից:

 

Թոմ Քրուզը հաստատել է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը 2 նոր մաս կունենա