«Ավատար»-ի 2-րդ և 3-րդ մասերն արդեն նկարահանված են

16:08 • 17.01.19

Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի՝ 2009թ. ներկայացված «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի 2-րդ և 3-րդ մասերի նկարահանումն արդեն ավարտված է, գրում է The Independent-ը:

Նշվում է, որ «Ավատար 2»-ի պրեմիերան կկայանա 2020թ. դեկտեմբերի 18-ին, իսկ «Ավատար 3»-ինը՝ 2021թ. դեկտեմբերի 17-ին:

Երկու ֆիլմում էլ գործողությունները տեղի են ունենում ստորջրյա աշխարհում:

Հետաքրքրական է, որ դեռևս 2017թ. մայիսին հայտարարվել էր, որ ֆիլմն ունենալու է ևս չորս մասից բաղկացած շարունակություն: Սակայն այժմ «Ավատար 4»-ի և «Ավատար 5»-ի ստեղծումը հարցականի տակ է:

Օրիգինալ «Ավատար»-ը  համաշխարհային կինովարձույթում ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 2,787,965,087 դոլար ու առաջ անցնելով նախքան այդ բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմ համարվող «Տիտանիկ»-ից:

«Ավատար»-ի 2-րդ և 3-րդ մասերն արդեն նկարահանված են