«Այս աշխատանքների արդյունքում Էջմիածինը վերանորոգման կարիք չի ունենա առնվազն 300 տարի». «МИР»-ի ռեպորտաժը Մայր Աթոռում ընթացող վերանորոգման աշխատանքների մասին (տեսանյութ)

14:35 • 17.01.19

«ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող վերանորոգման ծավալուն աշխատանքների մասին ուշագրավ ռեպորտաժ է ներկայացրել՝ պատմելով, որ այստեղ հայտնաբերվել է նախկինում անհայտ որմնանկար:

Ռեպորտաժի հեղինակը պատմում է, որ Էջմիածնի պատերը զարդարում են ավելի քան 120 սրբի պատկերներ:

«Իսկ վերջերս շինարարները հայտնաբերել են տասներկու առաքյալներին ներկայացնող որմնանկար, որը ծածկել են հաստ կտորով: Շուտով այն փորձաքննության կուղարկվի լաբորատորիա»,-նշել է լրագրողը:

Որմնանկարների վերականգնման գծով գլխավոր մասնագետ Ալիկ Հովհաննիսյանը պատմել է, որ աշխատանքների ընթացքում իրենք ծաղկային թեմայով որմնանկարների տակ հայտնաբերել են տարբեր ժամանակահատվածներում արված նկարների մի քանի շերտ:

«Որպես կանոն դրանք աստվածաշնչյան տեսարաններ են»,-նշել է Հովսեփյանը:

Հայտնի է, որ վերջին 300 տարում Էջմիածինը վերանորոգվել է մի քանի անգամ: Վերջին անգամ դա եղել է 70 տարի առաջ:

Նշվում է, որ Մայր տաճարի վերանորոգումն ընթանում է ոչ միայն ներսից, այլև դրսից, բայցի այդ՝ շինությունը հիմնովին ամրացվում է:

Ճարտարապետ Արա Վարդանյանի խոսքով՝ հատուկ այս նպատակով մասնագետներ են կանչվել արտասահմանից, օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ: Սրա շնորհիվ տաճարը վերանորոգման կարիք չի ունենա ևս 300 տարի:

Նշվում է, որ վերանորոգված Էջմիածինը հավատացյալների առաջ իր դռները կբացի 2020թ.:

 

«Այս աշխատանքների արդյունքում Էջմիածինը վերանորոգման կարիք չի ունենա առնվազն 300 տարի». «МИР»-ի ռեպորտաժը Մայր Աթոռում ընթացող վերանորոգման աշխատանքների մասին (տեսանյութ)