Եվգենի Պետրոսյանի օգնականը բողոքել է իր հասցեին հնչող քննադատություններից դերասանի ամուսնալուծության պատճառով

23:06 • 18.01.19

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի օգնական Տատյանա Բրուխունովան քննադատությունների է ենթարկվում սոցցանցում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, բողոքների մասին, որոնց համար պատճառ է դարձել Պետրոսյանի ամուսնալուծությունը կնոջից, Տատյանան պատմել է Instagram-ի իր էջում:

Բրուխունովան գրել է, որ իր հանդեպ շատ չարություն են դրսևորում, վիրավորական մեկնաբանություններ են թողնում և գրառումներ կատարում: Ինչպես ինքն է պնդում, իրեն անվանում են «շեղաչք, կորամեջք, կույր, տգեղ, կոկորդիլոս և մարմնավաճառ»: Նա ընդգծել է, որ դրանք ամենամեղմ արտահայտություններն են, որոնք հայհոյանք չեն պարունակում:

Միևնույն ժամանակ նա հորդորել է իր հետևորդներին, իրենց մեկնաբանություններն իրենց պահել և հեռանալ:

Բրուխունովային մեղադրում են Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության պատճառը դառնալու մեջ:

Դերասանական զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է 2018-ի նոյեմբերին:

 

Եվգենի Պետրոսյանի օգնականը բողոքել է իր հասցեին հնչող քննադատություններից դերասանի ամուսնալուծության պատճառով