Ռիո դե Ժանեյրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ Ռիո դե Ժանեյրոն 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է հռչակել:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ճարտարապետների միջազգային միության նախագահ Թոմաս Վոնյեն և Ռիո դե Ժանեյրոյի՝ քաղաքաշինության գծով համայնքային քարտուղար Վերենա Վինսենտինի Անդրեատան հունվարի 18-ին հայտարարում են այն մասին, որ Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա) կդառնա 2020թ.-ի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաքը»,- ասված է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ռիո դե Ժանեյրոն մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային նախագծման և ճարտարապետության տեսանկյունից գլոբալ, արդիական մարտահրավերների քննարկման միջազգային հարթակ կդառնա:











