Քրիս Բրաունը խմբակային բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է Փարիզում

16:32 • 22.01.19

Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:

Ինչպես հայտնում է The Independent-ը, Բրաունից բացի ձերբակալվել է ևս երկու տղամարդ, այդ թվում՝ երգչի թիկնապահը:

Նրանց դեմ բողոք է ներկայացրել 24-ամյա կին, որի պնդմամբ՝ իրեն բռնաբարել են:

Պարբերականի տվյալներով՝ խմբակային բռնաբարությունը տեղի է ունեցել երգչի հյուրանոցային համարում՝ հունվարի 15-ին: Տուժածի խոսքով՝ ամեն ինչ կատարվել է ամերիկացի աստղի գլխավորությամբ:

Նշվում է, որ երիտասարդ կինը Բրաունի հետ ծանոթացել է Փարիզի գիշերային ակումբներից մեկում, ինչից հետո համաձայնել է նրա հետ հյուրանոց գնալ, սակայն չի իմացել, որ իրենց է միանալու ևս երկու տղամարդ:


Քրիս Բրաունը խմբակային բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է Փարիզում