Մահացել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն

03:48 • 22.01.19

95 տարեկանում կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Այդ մասին տեղեկացնում է Le Figaro թերթը:

Դերասանի մահվան պատճառները չեն նշվում:

Պերոն բեմում է եղել մոտ 50 տարի, խաղացել է Ժակ Բեկերի, Կլոդ Շաբրոլի և Անրի Վերնոյի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առավել հայտնի են «Կյանք և ոչինչ ավելի», «Մոնպարնասի սիրեկանները», «Անմեղները` կեղտոտ ձեռքերով», «Իմ հակառակորդի դիակը»,  «Անբասիր հեղինակություն» ֆիլմերը:

Պերոյի խաղընկերներն են եղել հանրահայտ Քեթրին Դենեվը, Ժան-Պոլ Բելմոնդոն և Ժան-Լուի Տրենտինյանը:

Մահացել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն