Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի ենթադրյալ սիրավեպի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել (լուսանկարներ)

12:57 • 22.01.19

Թեև հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Շառլիզ Թերոնը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են ենթադրյալ սիրավեպի մասին լուրը, լրատվամիջոցներն արդեն նոր մանրամասներ են պարզել նրանց հարաբերությունների վերաբերյալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ենթադրյալ զույգի մտերմությունը սկսվել է նախորդ տարի՝ գովազդային հոլովակում միասին նկարահանվելու արդյունքում:

Խոսքը Breitling ժամագործական բրենդի համար վեց ամիս առաջ տեղի ունեցած նկարահանման մասին է: Թերոնից ու Փիթից բացի՝ նկարահանումներին մասնակցել է դերասան Ադամ Դրայվերը:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Փիթին ու Թերոնին դուր է գալիս միասին ժամանակ անցկացնելը: Նշվում է, որ նրանք դեկտեմբերին շատ ժամանակ են անցկացրել դերասանի՝ Կալիֆոռնիայի առանձնատանը:

Հետաքրքրական է, որ զույգին ծանոթացրել է Թերոնի նախկին ընկերը՝ դերասան Շոն Փենը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թերոնը բարդ փոխհարաբերություններ ունի Փիթի նախկին կնոջ՝ դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլիի հետ: Նշվում է, որ Թերոնի և Ջոլիի հակակրանքն ունի մի քանի տարվա պատմություն ու կապված է ֆիլմերում դերեր ստանալու հետ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կանայք իրար ուղղակի տանել չեն կարողանում: Հայտնի է, որ դերասանուհիների միջև թեժ պայքար է ընթացել տարբեր ֆիլմերում առաջարկված դերերի համար:

«Այս երկուսի միջև ատելությունը շատ վաղուց է սկսվել ու չի վերջանա հենց այնպես: Ռեժիսորներն իրենց հերթին թեժացնում են այդ պայքարը՝ ֆիլմերի սցենարներն ուղարկելով և՛ Ջոլիին, և՛ Թերոնին ու հետևելով՝ ինչպես է ընթանալու նրանց պայքարը»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:

 

The beginning: Brad Pitt and Charlize Theron starred together in a Breitling campaign six months ago and spent time together on set according to People Magazine; recently reports claim that the pair have embarked on a romantic relationship

The ad: In September, Breitling released a sneak peek video of the advertisement

Stars: The 2018 shoot featured Pitt, Theron and actor Adam Driver in a series of black and white shots

'About six months ago, they did a shoot together. So they have spent time together,' a source told People. 'But anything that may have happened beyond that remains to be seen.'

Rumors: On Saturday, news broke that Pitt and Theron had been allegedly dating for a month already according to The Sun.

Disagreements: People's source disagreed with an insider who told The Sun that the duo were introduced by Charlize's ex Sean Penn

'That couldn't be more false. Not in the slightest,' the insider told People.

Drama brewing: Brad's ex-wife Angelina Jolie is not Theron's biggest fan as the beauties are reportedly known enemies

Brad's ladies: According to a 2017 report from RadarOnline, Theron and Brad's estranged wife have been 'feuding for years' over film roles and can't stand each other