«Բարսելոնան» Դենիս Սուարեսին հանել է «Սևիլիայի» հետ խաղի հայտացուցակից
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կմցրի «Սևիլիայի» հետ:
«Կապտանռնագույնները» երեկ ներկայացրել էին թիմի հայտացուցակը, որտեղ եղել է նաև կիսապաշտպան Դենիս Սուարեսը: Այսօր կատալոնացիների մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սուարեսը դուրս է մնացել հայտացուցակից և նրա փոխարեն ընդգրկվել է Կևին-Պրինս Բոատենգը:
Բրիտանական ԶԼՄ-ներն արդեն խոսում են այս մասին: Ըստ նրանց` իսպանացու` հայտացուցակից դուրս մնալը կարող է կապ ունենալ «Արսենալ» տեղափոխության հետ:
Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով: Նշվում էր, որ «զինագործները» նույնիսկ համաձայնության են եկել Սուարեսի հետ անձնական պայմանագրի հարցում:










