Փարիզի խանութներից մեկում վերանորոգման ժամանակ XVII դարի հսկայական կտավ են հայտնաբերել

15:31 • 23.01.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող ամերիկյան Oscar de la Renta ապրանքանիշի հագուստի խանութում վերանորոգման ժամանակ բանվորները պատի պաստառի տակ XVII դարի հսկայական կտավ են հայտնաբերել, գրում է New York Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2 ամիս առաջ, սակայն այդ մասին հայտարարությունը տարածվել է միայն այժմ: Ենթադրվում է, որ կտավը պատին են սոսնձել և թաքցրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Այժմ կտավի վրա վերականգնման աշխատանքներ են իրականացվում: Հայտնի չէ, թե ինչ միջոցով է կտավը սոսնձվել պատին, սակայն, մասնագետների եզրահանգմամբ, այն չի կարելի առանձնացնել պատից, այլապես ամբողջովին կփչանա, հետևաբար՝ խանութի դիզայնը կձևափոխվի՝ այն կտավին հարմարեցնելու համար:

Կտավը մակագրված է Առնուլդ դե Վուեի կողմից, որն աշխատել է նկարիչ Շառլ լե Բրյունի հետ:

Փարիզի խանութներից մեկում վերանորոգման ժամանակ XVII դարի հսկայական կտավ են հայտնաբերել