Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի սիրավեպի մասին լուրը հերքվել է. People
Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի սիրավեպի մասին լուրերը հերքվել են: Ինչպես գրում է People պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, վերջին անգամ դերասանները հանդիպել են ամիսներ առաջ:
Փիթն ու Թերոնը վերջին հանդիպումը տեղի է ունեցել Breitling ժամագործական բրենդի համար գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ՝ վեց ամիս առաջ: Ընդ որում՝ նկարահանումներին մասնակցում էր նաև դերասան Ադամ Դրայվերը: «Դրանից հետո նրանք երբեք չեն հանդիպել և միասին չեն եղել: Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին տեղեկությունը սուտ է», - հայտնել է պարբերականի զրուցակիցը:
Entertainment Tonight պորտալի տվյալներով՝ դերասանները վաղուց են ծանոթ և շատ լավ ընկերներ են: Միևնույն ժամանակ նրանցից որևէ մեկը դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերություններ սկսել: Կայքի աղբյուրների խոսքով՝ եթե անգամ Փիթը որոշի սիրավեպ սկսել որևէ մեկի հետ, ապա կընտրի զուգընկերոջ, որի գործունեությունը ոչ մի կապ չի ունենա կինեմատոգրաֆիայի հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին The Sun պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ հոլիվուդյան գերաստղերն արդեն մեկ ամիս է սիրավեպ են սկսել: Ընդ որում, նշվում էր, որ զույգին ծանոթացրել է Թերոնի նախկին զուգընկերը՝ դերասան Շոն Փենը:










