«Սև հովազը» դարձել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված առաջին կոմիքսային կինոնկարը
Հոլիվուդյան արտադրության «Սև հովազը» դարձել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված առաջին կոմիքսային ֆիլմը:
Ինչպես նշում է The Verge-ը, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ׂ«Սև հովազ»-ի առաջադրումը, բազմաթիվ կինոքննադատների, կինոոլորտի ներկայացուցիչների ու ֆիլմի երկրպագուների կարծիքով, նշանակալի պահ է:
Աղբյուրը նշում է, որ արդեն տասը տարի է, ինչ Հոլիվուդում քննարկվում է սուպերհերոսների մասին ֆիլմերն «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկել-չընդգրկելու հարցը: Շատերի կարծիքով՝ կոմիքսային ֆիլմերը կարևորագույն անվանակարգում առաջադրելու համար կինոյի «ճիշտ» ժանր չեն:
Սակայն այժմ «ավանդական» ժանրի ֆիլմերը (պատմական, դրամատիկ, կենսագրական, «մեսիջ» փոխանցող) պետք է դիմանան սուպերհերոսների մասին ֆիլմերի հետ մրցակցությանը:
Հայտնի է, որ «Սև հովազը» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցելու է «Բոհեմյան ռապսոդիա», «Փոխնախագահ», «Ֆավորիտը», «Աստղ է ծնվել», «Ռոմա» և «Կանաչ գիրք» կինոնկարների հետ:










