Ազատ արձակված Քրիս Բրաունը մտադիր է հայց ներկայացնել իրեն խմբակային բռնաբարության համար մեղադրած մոդելի դեմ

11:39 • 23.01.19

Փարիզի ոստիկանությունն ազատ է արձակել խմբակային բռնաբարության համար մեղադրվող ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունին, որը հայտարարել է իրեն մեղադրած մոդելի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 29-ամյա Բրաունի ֆրանսիացի փաստաբանը պատմել է, որ իր պաշտպանյալը հերքում է բոլոր մեղադրանքները:

«Այդ մեղադրանքը սուտ է, անհարգալից ու դեմ իմ բարոյական սկզբունքներին»,-հայտարարել է երգիչը:

Թեև Բրաունն ու երկու ընկերներն ազատ են արձակվել, սակայն գործը չի փակվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ 24-ամյա մոդելը (անունը հասկանալի պատճառներով չի նշվում) Բրաունին մեղադրել էր իր թիկնապահի ու ընկերոջ հետ Փարիզի հյուրանոցներից մեկում խմբակային բռնաբարություն կատարելու համար:

Տուժածի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ինքը Բրաունի հետ ծանոթացել է գիշերային ակումբում և նրա ու ընկերների հետ հյուրանոց գնալու առաջարկ ստացել: Սկզբում մերժել է, հետո համաձայնել՝ տեսնելով, որ այլ աղջիկներ էլ են գալիս:

«Համար մտնելուց առաջ թիկնապահը վերցրեց բոլորիս հեռախոսները, բայց դա մեզ չզարմացրեց, քանի որ Բրաունն աստղ է: Երբ հայտնվեցինք համարում, մեզ խմիչք առաջարկեցին, կար նաև կոկաին ու  մարիխուանա: Համարում մոտ 15 աղջիկ կար, հնչում էր բարձր երաժշտություն, մարդիկ անընդհատ ներս ու դուրս էին անում,  մի տեսակ քաոսային իրավիճակ էր»,-պատմել է տուժածը:

Նա մանրամասնել է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել լոգասենյակում ու տևել մոտ կես ժամ: Այնուհետև Բրաունը հեռացել է ու աղջկա կամքին հակառակ նրա մոտ ուղարկել ևս երկու տղամարդու:

 

Chris Brown and his entourage, including a bodyguard, were released from a Paris prison on Tuesday without charge after being held for questioning following the rape accusations

Brown and his entourage were seen leaving police French headquarters late Tuesday. Brown's attorney said the star vigorously denied the allegations and he is preparing to file the defamation lawsuit on behalf of his client

Brown, pictured with his girlfriend Ammika Harris at Paris nightclub Cirque Bonheur on Saturday night, plans to sue the woman for defamation after she accused him of raping her in his hotel room

Ազատ արձակված Քրիս Բրաունը մտադիր է հայց ներկայացնել իրեն խմբակային բռնաբարության համար մեղադրած մոդելի դեմ