Էնն Հեթեուեյը որոշել է հրաժարվել խմիչքից
Ամերիկացի հայտնի դերասանուհի Էնն Հեթեուեյն Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ պատմել է հանրությանը, թե ինչպես և ինչու է որոշել հրաժարվել խմիչքից, գրում է The Independent-ը:
Դերասանուհին պատմել է «Անդորր» (Serenity) ֆիլմի նկարահանումների մասին, որն էկրան կբարձրանա այս տարի, և նշել, որ իր խաղընկեր Մեթյու ՄքՔոնախիի հետ շրջել է Մավրիկիայի բարերով, որտեղ անց են կացվում ֆիլմի նկարահանումները: Այն հարցին, թե ինչպես է անցել երեկոն, դերասանուհին պատմել է, որ հարբածության պատճառով ոչինչ չի հիշում:
Դերասանուհին հայտարարել է, որ 2018թ.-ի հոկտեմբերից ի վեր հրաժարվել է խմիչքից և առաջիկա 18 տարում չի պատրաստվում ալկոհոլ օգտագործել:
«Ես որոշել եմ չխմել, քանի դեռ որդիս իմ տանն է ապրում, քանի որ ինձ դուր չի գալիս, թե ինչպես եմ դա անում»,- խոստովանել է Հեթեուեյը:










