Խաչապուրին պաշտոնապես Վրաստանի մշակութային ժառանգություն է հռչակվել

15:33 • 24.01.19

Վրաստանի մշակութային ժառանգութան պահպանության ազգային գործակալությունը խաչապուրի ազգային ուտեստին երկրի մշակութային ժառանգության ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ շնորհելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Эхо Кавказа հարթակը:

Գործակալության ղեկավար Նիկոլոզ Անտիձեի համապատասխան հրամանում նշված է, որ խաչապուրին «վրացական խոհանոցի այցեքարտն է դարձել»:

Գործակալությունում նաև կարծում են, որ խաչապուրիի՝ նման կարգավիճակը կօգնի հայտնի դարձնել վրացական ազգային խոհանոցն ու մշակույթը:

Ներկայում գոյություն ունի խաչապուրիի ավելի քան 50 տեսակ, որոնցից ամենահայտնիները իմերեթականը, մեգրելյանն ու աչարուլին են:

Խաչապուրին պաշտոնապես Վրաստանի մշակութային ժառանգություն է հռչակվել