Իսպանական Մերիդայում հայ երաժիշտների մասնակցությամբ համերգ տեղի կունենա
Վաղը՝ հունվարի 25-ին, իսպանական Մերիդա քաղաքի «Էստեբան Սանչես» ֆիլհարմոնիայում համերգ կանցկացվի, որի շրջանակներում ելույթ կունենա հայ երաժիշտների տրիոն:
Ինչպես հայտնում է ֆիլհարմոնիայի կայքը, համերգի ընթացքում կհնչի հայկական երաժշտություն՝ դուդուկի (կատարող Վահան Սոֆյան), ջութակի (կատարող Ներսես Ավակիմյան) և դաշնամուրի (կատարող Անահիտ Ավակիմյան) հնչյունների ներքո: Համերգը մեկնարկելու է տեղի ժամանակով 20:30-ին:
Նշվում է, որ «Էստեբան Սանչես» կոնսերվատորիայի սաները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու համերգին:










