«Oսկար»-ի առաջադրված «Բոհեմյան ռապսոդիա»-ի ռեժիսորը կրկին մեղադրվել է մանկապղծության համար
Եվս չորս տղամարդ հոլիվուդյան ռեժիսոր Բրայան Սինգերին («Բոհեմյան ռապսոդիա», որը հավակնում է «Օսկար»-ի, «Իքս մարդիկ», «Սուրպերմենի վերադարձը») մեղադրել է սեռական ոտնձգությունների համար:
Ինչպես նշում է theatlantic.com-ը, Սինգերի դեմ առաջին հայցը ներկայացվել է 2017թ. դեկտեմբերի 7-ին: Սիեթլի բնակիչ Սեզար Սանչես Գուսմանը դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ հայտարարելով, որ 2003թ. ռեժիսորն իրեն բռնաբարել է. այդ ժամանակ հայցվորը եղել է 17 տարեկան:
Հատկանշական է, որ Սինգերին բռնաբարության համար մեղադրած բոլոր տղամարդիկ պատմել են, որ գործողությունների կատարման ժամանակ իրենք անչափահաս են եղել:
Աղբյուրը նկատում է, որ վերջին տասը տարվա ընթացքում միասեռական ռեժիսորի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել, սակայն նա երբևէ օրենքի առաջ չի կանգնել ու հերքել է բոլոր մեղադրանքները:
Նշվում է, որ The Atlantic-ը զրուցել է 50 աղբյուրի հետ, ինչի արդյունքում ի հայտ են եկել երիտասարդներ, որոնք անչափահասության տարիքում բռնաբարվել են Սինգերի կողմից, սակայն այդ մասին երբևէ չեն պատմել:










