Ավելի քան 140 000 ֆունտ. Լոնդոնում աճուրդով վաճառվել են Լենինի դիմանկարները

15:34 • 25.01.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Phillips-ի կազմակերպած աճուրդում 81 հազար և 60 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել են 1987թ.-ին ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Վլադիմիր Լենինի երկու դիմանկարները: Այս մասին ասված է աճուրդի տան պաշտոնական կայքում:

«Կարմիր Լենին» և «Լենին» անվանումով դիմանկարների վաճառքը զգալիորեն գերազանցել է նախնական արժեքը:


Աճուրդում վաճառքի են հանվել նաև Ուորհոլի «Բեթհովեն» (1987) և «Խռովություն առանց պատճառի» (1985) կտավները:

Աճուրդին ներկայացված են եղել նաև Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Դեմիեն Հըրսթի և Բենքսի կեղծանվամբ հայտնի անանուն նկարչի գործերը:

Ավելի քան 140 000 ֆունտ. Լոնդոնում աճուրդով վաճառվել են Լենինի դիմանկարները