Բեռլինում փորձել են վաճառել Հիտլերի «իրական» կտավները (լուսանկարներ)

23:22 • 25.01.19

Բեռլինում անցկացվող աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել երեք կտավ, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, հեղինակել է երիտասարդ Ադոլֆ Հիտլերը:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ոստիկանությունն այժմ պարզում է ջրաներկով պատկերված կտավների իսկությունը: Իրավապահներն առգրավել են արվեստի գործերը՝ կասկածելով, որ դրանք իրական չեն:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կտավների իսկության վերաբերյալ կասկած է ի հայտ եկել, երբ բողոք է ստացվել ոստիկանություն: Կտավներն առգրավվել են նախքան կհասցնեին վաճառել դրանք:

Կտավների տակ դրված է Հիտլերի ստորագրությունը, և դրանք թվագրվում են 1910-1911 թվականներին:




 

Բեռլինում փորձել են վաճառել Հիտլերի «իրական» կտավները (լուսանկարներ)