ԱՄՆ-ում առաջին անգամ կցուցադրվի Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելն ապացուցող վավերագրական ֆիլմ. Daily Mail

17:18 • 25.01.19

Հունվարի 25-ին ԱՄՆ-ում ցուցադրվելու է նոր վավերագրական ֆիլմ, որն ապացուցում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու կասկածները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, չորս ժամանոց ֆիլմը կոչվում է Leaving Neverland: Դրա նախնական ցուցադրությունները կազմակերպվել են Սանդենս կինոփառատոնի շրջանակում՝ անվտանգության խստացված պայմաններում:

Դրանում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է ԱՄՆ Յուտա նահանգի Պարկ Սիթի քաղաքի կինոթատրոններից մեկում: Ցուցադրությանը ներկա են լինելու նաև ֆիլմի «հերոսները»:

Սանդենս կինոփառատոնի ներկայացուցիչները պատմել են, որ տղաների պատմությունը սարսափելի տպավորություն է գործել: Այն բացահայտել է, որ ճանաչումը սիրված երգչին թույլ է տվել բացասական ազդեցություն ունենալ երկու տղաների կյանքի վրա:

Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնի դեմ բազմիցս նմանատիպ մեղադրանքներ են հնչել, սակայն այս ֆիլմում արդեն բերվել են անհերքելի ապացույցներ: Ֆիլմը ցուցադրվելու է նաև ամերիկյան հեռուստատեսությամբ:

 

Michael Jackson and Wade Robson, right, leaving the Netherland ranch. This photograph is taken from a movie which will premiere at the Sundance Film Festival which alleges that the entertainer abused Robson and another youngster, James Safechuck

 

ԱՄՆ-ում առաջին անգամ կցուցադրվի Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելն ապացուցող վավերագրական ֆիլմ. Daily Mail