ՀՀ նախագահը, նրա տիկինը, Տիգրան Մանսուրյանը ներկա են գտնվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգին (լուսանկարներ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրամի 25-ամյակի համերգին:
Գյումրիի դրամատիկական թատրոնում համերգային երեկոյին ներկա են եղել նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջից:











