Ամենազարմանահրաշ թանգարանը Կովկասում. Լապշինը ներկայացրել է «Չաո ԽՍՀՄ» յուրօրինակ երևանյան թանգարանը (լուսանկարներ)
Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Հայաստանում է գտնվում, հոդված է հրապարակել «Չաո ԽՍՀՄ» (Чао, СССР) նախագծի մասին, որի նմանը, բլոգերի խոսքով, չկա ողջ Կովկասում:
«Հազվադեպ է լինում, երբ տեսնելով, թե ինչպես է նոր նախագիծ ստեղծվում, ցանկանում եմ մասնակցել դրան: Այս երևանցի տղաները զարմանահրաշ բան են մտածել: Ռետրո մեքենաների նմանօրինակ թանգարան կա Մոսկվայում՝ հայրենական մեքենաների ամենամեծ հավաքածուով, սակայն այն պարզապես մեքենաների թանգարան է: Իսկ այստեղ ներկայացված է ողջ խորհրդային աշխարհը՝ ավտոմեքենաներ, խաղային սարքեր, ռեստորան, ֆոնոգրաֆներ և ձայներիզներ», - գրում է Լապշինը:
Ինչպես նա գրել է, նախատեսվում է յուրահատուկ այգին զբոսաշրջիկների համար բացել 2019-ի ավարտին:














