«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը խոսել է դրա վերջաբանի մասին

11:31 • 26.01.19

Անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը ճանաչում է ձեռք բերել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Արյա Սթարկի դերով, կիսվել է հեռուստասերիալի վերջաբանի վերաբերյալ իր մտքերով, հաղորդում է Sky News-ը:

«Չեմ կարծում, որ հեռուստասերիալի երկրպագուներին կգոհացնի վերջաբանը: Չէ՞ որ ոչ ոք չի ուզում, որ այն վերջանա, այնպես չէ՞»,- ասել է Ուիլյամսը՝ հավելելով, որ ամեն լավ բան էլ մի օր պետք է վերջանա և որ ինքը շատ է հպարտանում եզրափակիչ եթերաշրջանով:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» գրքի հիման վրա: Հեռուստասերիալի 8-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին:

 

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը խոսել է դրա վերջաբանի մասին