Էստոնիայի մայրաքաղաքում կկանգնեցվի Սերգեյ Դովլաթովի արձանը

13:36 • 26.01.19

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կկանգնեցվի հայկական արմատներով խորհրդային հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի արձանը:

Քաղաքի իշխանություններն արդեն մրցույթ են հայտարարել արձանի լավագույն նախագծի համար:

«Արդեն կազմվել է մրցույթը վարող հանձնաժողով: Լավագույն նախագծի ընտրությանը կմասնակցեն նաև գրողի ընտանիքի անդամները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Արձանի տեղադրման հետ կապված կազմակերպչական հարցերը կլուծվեն մինչև այս տարվա հունիս»,- հաղորդում է Estonian World պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Դովլաթովի արձանը կանգնեցնելու գաղափարը պատկանում է մի խումբ էստոնացի գրողների:

Հայազգի Սերգեյ Դովլաթովը 1972-1976 թթ. ապրել է Տալլինում, որտեղ թղթակցել է «Խորհրդային Էստոնիա» և «Երեկոյան Էստոնիա» թերթերին: Գրողի կյանքի այս շրջանն արտացոլվել է նրա մի քանի ստեղծագործություններում, այդ թվում՝ «Կոմպրոմիս» պատմվածքների ժողովածուում:

Էստոնիայի մայրաքաղաքում կկանգնեցվի Սերգեյ Դովլաթովի արձանը