Դի Կապրիոն, Փիթը և Ռոբբին` Տարանտինոյի նոր ֆիլմում

04:53 • 26.01.19

Հրապարակվել են նոր լուսանկարներ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից, հաղորդում է Vanity Fair-ը:

Գլխավոր դերերում Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբբին են:

Այս ֆիլմը կդառնա հայտնի ռեժիսորի իններորդ աշխատանքը: Ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թ. հուլիսի 26-ին:

Տասներորդ ֆիլմի նկարահանումից հետո Տարանտինոն մտադիր է ավարտել կինոկարիերան:


 

Դի Կապրիոն, Փիթը և Ռոբբին` Տարանտինոյի նոր ֆիլմում