Հայտնի է դարձել «Breaking Bad»-ի մոտիվներով նկարահանվող ֆիլմի դերասանական կազմը

06:59 • 27.01.19

Ամերիկյան «Breaking Bad» հանրահայտ հեռուստասերիալի մոտիվներով նկարահանվող ֆիլմի դերասանական կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Revenge of the Fans պորտալին, ֆիլմում կնկարահանվեն բոլոր այն դերասանները, որոնք առանցքային դեր են խաղացել հեռուստասերիալում:

Դերասանների թվում, մասնավորապես, նշվում է հեռուստասերիալում գլխավոր հերոսին՝ քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթին մարմնավորած Բրայան Քրենսթոնը, ինչպես նաև Ջոնաթան Բենքսը, Ջեսի Փլեմոնսը, Չարլզ Բեյքերը և այլք:

Հաղորդվում է, որ առայժմ նախագիծը կրում է պայմանական Greenbrier անվանումը:

Հայտնի է դարձել «Breaking Bad»-ի մոտիվներով նկարահանվող ֆիլմի դերասանական կազմը