Մոսկվայի «Տրետյակովսկայա» պատկերասրահից նկար են գողացել

22:44 • 27.01.19

Մոսկվայի «Տրետյակովսկայա» պատկերասրահից անհետացել է Արխիպ Կուինջիի կտավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ստուգում է արվեստի գործի կորստի մասին տեղեկությունը: Գերատեսչությունն արդեն հաստատել է դրա բացակայությունը պատկերասրահից:

 Պետական պատկերասրահի շենքում մեծ թվով ոստիկաններ են գտնվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր նշվում է ռուս բնանկարիչ Արխիպ Կուինջիի 117-ամյակը:  «Այ-Պետրի» նկարն ստեղծվել է 1898-1908 թվականներին:

 

 

 

 

 

 

Մոսկվայի «Տրետյակովսկայա» պատկերասրահից նկար են գողացել