Տրետյակովյան պատկերասրահից այցելուների աչքի առաջ կտավ գողացած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

10:13 • 28.01.19

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության աշխատակիցներն Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ տաք հետքերով ձերբակալել են Տրետյակովյան պատկերասրահից Քուինջիի նկարը գողանալու համար կասկածվող անձին: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին հղումով:


Նրա խոսքով՝ կասկածվող անձը 31-ամյա տղամարդ է, որը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Զարեչյե գյուղում: Նա պատմել է, որ թաքցրել է կտավն Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտում:


Հունական ծագմամբ ռուս նկարիչ Արխիպ Քուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» նկարի գողացման մասին հայտնի էր դարձել հունվարի 27-ին: Կտավը գողացվել էր այցելուների աչքի առաջ: Մինչև վերջին պահը բոլորը կարծել են, թե կտավը վերցրել է թանգարանի աշխատակիցը:


Համացանցում հայտնվել էր նաև կտավի գողացման պահը ցուցադրող տեսանյութ: 

 

 

 

 

Գողացված կտավը

 

Տրետյակովյան պատկերասրահից այցելուների աչքի առաջ կտավ գողացած անձը ձերբակալվել է (տեսանյութ)