«Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (տեսանյութ)

14:57 • 28.01.19

«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ֆրանսիան կներկայացնի Բիլալ Հասանի անունով անդրոգին բլոգերը, հայտնում է Paris Match-ը:

Տասնիննամյա երիտասարդը, որը հինգ տարեկանից սկսած երգում է, իսկ հիմա էլ յութուբյան ակտիվ բլոգեր է, ներկայանալու է Roi («Թագավոր») երգով:

Աղբյուրը նկատում է, որ Հասանիի արտաքինն ու պահվածքը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Միայն Twitter-ում նրա վերաբերյալ 1600-ից ավելի վիրավորական գրառում է արվել:

Նշվում է, որ Բիլալ Հասանին ծնվել է 1999թ.՝ Փարիզում. նա ծագումով մարոկացի է:

Հասանին «Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան ներկայացնելու համար պայքարել է 17 մրցակցի հետ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում:

 

 

«Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (տեսանյութ)